|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոչ մի նորմալ երկրում կառավարական առանձնատներ չեն կառուցում, երբ կան անօթեւաններ, ու երեխաները սառչում են փողոցներում. լրագրողների հետ Գորիում հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` մեկնաբանելով նախագահ Սահակաշվիլիի հայտարարությունը, թե կառավարությունը «ավերիչների բրիգադ» է:
Վարչապետը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել ընդունել քննադատությունը նոր կառավարության գործունեության վերաբերյալ: «Սահակաշվիլին թող պատասխանի` ինչո՞ւ 7 կեցավայր ունի եւ ո՞ւմ է ընդօրինակում առանձնատներ կառուցելիս: Թող մեր վերաբերյալ օրինակներ բերի, եւ ես ուրախությամբ կընդունեմ քննադատությունը, եթե մենք ինչ-որ բանում սխալվել ենք: Ոչ ոք անսխալական չէ»,- ասել է նա:
Իվանիշվիլին հավելել է, որ վրաց ժողովուրդը պահպանել է սեւը սպիտակից տարբերելու ունակությունը. տեղեկացնում է Новости-Грузия-ն: