|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ Շիրակի մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը նախօրեին Երևանից վերադառնալու ժամանակ Գյումրի-Երևան ավտոճանապարհին իր մի քանի գործընկերների հետ մտել է «Արջի Թաթ» կոչվող ճաշարանատիպ օբյեկտ:
Թերթի տեղեկություններով` նրանք խորոված են կերել, իսկ երբ եկել է վճարելու ժամանակը, Բաբակեխյանը հրաժարվել է` պատճառաբանելով, որ միսը համեղ չի եղել: Թերթը տեղեկացնում է, որ գումարը կազմել է ընդամենը 8 հազար դրամ: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը զրուցել է Կարեն Բաբակեխյանի հետ, որը, բնականաբար, հերքել է: «Առաջին անգամ եմ լսում այդ մասին, սիրելիս»,- ասել է նա: