|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փարիզում կայացել է ԱՄՀ նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս Կանի հետ կապված աղմկահարույց պատմության հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան. գրում է ИТАР-ТАСС-ը:
«Լյուքս 2806» ներկայացման գործողությունները զարգանում են «Սոֆիտել» հյուրանոցում, որտեղ, ըստ հյուրանոցի սպասուհի Նաֆիսատու Դիալոյի, տեղի էր ունեցել բռնաբարությունը, որում մեղադրվում էր Ստրոս Կանը:
Ներկայացման ռեժիսոր Ֆիլիպ Էրսենին իր բեմադրությունը անվանել է «բարոյականության, սեռական կախվածության և փողերի իշխանության մասին հետազոտություն»: