|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը վերադարձել է իր պետական լիազորությունների կատարմանը, որոնք ընդհատվել էին Կուբայում բուժում անցնելու պատճառով: Այդ մասին հայտնել է France-Presse-ը`վկայակոչելով գիտության ու տեխնոլոգիաների նախարար Խորխե Արեզայի հայտարարությունը:
Արեզան Վենեսուելայի պետական հեռուստատեսության եթերում հայտնել է, որ շաբաթ օրվանից Չավեսը վերսկսել է նախարարների կաբինետի հետ իր կոնսուլտացիաները: Նախարարը նաև նշել է, որ Չավեսը արագ տեմպերով կազդուրվում է: