|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այմանորյա տոներին ընդառաջ «Տարվա ապրանք» ՍՊԸ-ն նախատեսում է անցկացնել անվտանգ մթերքների փառատոն: Բոլոր արտադրողների արտադրանքը փորձաքննության ենթարկելու անհնարինության պատճառով սոցիոլոգիական հետազոտության միջոցով առանձնացվել են առավել շատ սպառում ունեցող մթերքները, և սպառման ծավալների առումով առաջատար կազմակերպությյունների (արտադրողների) արտադրանքը իրացման ցանցից նմուշառվել և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հսկողությամբ փորձաքննության է հանձնվել:
Այդուհանդերձ սպառողներին անվտանգ մթերքների ավելի լայն ընտրանի ներկայացնելու նպատակով ընկերությունը պատրաստ է սիրով համագործակցել բոլոր այն կազմակերպությունների հետ, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցելու նախագծին: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 096 100 715 հեռախոսահամարով: