|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը չորս տարի անց վերջապես ստացել է համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի վերաբերյալ` Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում դեռևս 2008թ. տված իր հարցի պատասխանը. տեղեկացնում է The Guardian-ը:
Թերթը գրում է, որ Էլիզաբեթի հարցին պատասխանել է Անգլիայի բանկի տնտեսագետներից մեկը` թագուհու` Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկ կատարած այցի ժամանակ: Տնտեսագետն ասել է, որ ճգնաժամը նման է երկրաշարժի կամ թռչնագրիպի համաճարակի: Այն լինում է ոչ այնքան հաճախակի և դժվար է կանխատեսել, թե երբ: