|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր կընդունի սիրիական «Կոալիցիա հանուն խաղաղ փոփոխությունների» ընդդիմադիր կազմակերպության ներկայացուցիչներին:
«Սիրիայում գործող վարչակազմի հակառակորդների միավորումը արյունահեղության դադարեցման գլխավոր պայմանն է»,- ИТАР-ТАСС-ին հայտարարել է պատվիրակության ղեկավար Քադրի Ջամիլը:
Ըտս նրա` «Սիրիայի բարեկամներ» խմբի երկրները Սիրիայի թշնամիներն են: «Նրանց նպատակը միայն Սիրիայի գործերին միջամտելն է: Ինչպե՞ս կարող են այդ երկրները Սիրիայիբարեկամներ համարվել, եթե չեն թողնում Սիրիայի ժողովրդին ինքնուրույն լուծել իր խնդիրները, եթե չեն ցանկանում հարցի խաղաղ կարգավորում և նպաստում են Սիրիայում արյունահեղության շարունակմանն ու կործանում են երկիրը»,- նշել է Ջամիլը: