|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի վրա ձվեր են նետել Խոջաթեփե համալսարանի մշակութային կենտրոնում անցկացված` թուրք-ադրբեջանական բարեկամությանը նվիրված համերգի ժամանակ. տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Համերգին ներկա են եղել նաեւ Գյունայի կինը, Ադրբեջանի փոխվարչապետ Էլչին Էֆենդիւը, Ադրբեջանի կրթության, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարները, Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը:
«Ձվային հարձակման» հեղինակները «Ուսանողական կոլեկտիվներ» կազմակերպության անդամներ են: Նախարարի անվտանգության ծառայության աշխատակիցները եւ ոստիկանները կարգազանցներին դուրս են բերել դահլիճից: Մի քանի ուսանողներ, որոնք համալասրանի բակում շարունակել են անկարգությունները, ձերբակալվել են: