|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փարիզում ընթացող BNP Paribas Masters-2011 տղամարդկանց մրցաշարի երկրորդ փուլում աշխարհի 8-րդ ուժեղագույն թենիսիստ, ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգան հանիպել էր իսպանացի Գիլյերմո Գարսիա-Լոպեսի հետ։ Երկու սեթերի արդյունքում` 6/3, 6/4 հաշվով ֆրանսիացին իր հայրենիքում 1 ժամ 40 րոպեում պայքարից դուրս թողեց Լոպեսին։
Հաջորդ փուլում Ցոնգան կհանդիպի Նիկոլաս Ալմագրո (Իսպանիա) - Անդրեաս Սեպի (Իտալիա) զույգի հաղթողի հետ։
Խուան Մոնակո (Արգենտինա) - Դոնալդ Յանգ (ԱՄՆ) մրցելույթը ավարտվեց Մոնակոյի հաղթանակով: Երկու սեթերի արդյունքում` 6/4, 6/2 հաշվով առավելության է հասել Յանգի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 19 րոպե։
Հաջորդ փուլում արգենտինացին կհանդիպի ֆրանսիացի Ժիլ Սիմոնի հետ։
29-ամյա ամերիկացի Էնդի Ռոդիկն առաջին իսկ հանդիպմանը` 6/4, 6/4 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Ժուլիեն Բենետոյի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 22 րոպե։
Հաջորդ փուլ դուրս գալու համար Ռոդիկը պայքարի դուրս կգա Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - Ժերեմի Շարդի (Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ։