|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թեեւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հերքել է իր հրաժարականի մասին լուրերը, սակայն Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ նա իր պաշտոնը կլքի առաջիկայում:
Իտալական իշխանություններն էլ արդեն նրա հրաժարականից հետո գործողությունների երեք սցենար են կազմել:
Համաձայն առաջին սցենարի` նոր կառավարության ղեկավար է նշանակվելու Բեռլուսկոնիի կողմնակիցներից Ջաննի Լետան:
Երկրորդ սցենարի համաձայն` կառավարության ղեկավար կդառնա նախկին վարչապետ Ջուլիանո Ամատոն կամ նախկին եվրակոմիսար Մարիո Մոնտին:
Երրորդ սցենարով`Բեռլուսկոնին կշարունակի մի քանի օր էլ իր պաշտոնում մնալ մինչեւ տնտեսական բարեփոխումների ծրագրերը հաստատումը խորհրդարանի կողմից:
Նշվում է նաեւ, որ Բեռլուսկոնիի կառավարման ժամկետն ավարտվում է 2013 թվականին: