|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ ներում կշնորհեն բոլոր այն ապստամբներին, ովքեր առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վայր կդնեն զենքը:
Reuters-ը տեղեկացնում է, որ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը կոչ է արել այն քաղաքացիներին, ովքեր զենք ունեն եւ չեն գործել ոչ մի հանցագործություն, գնալ մոտակա ոստիկանական բաժանմունքը եւ հանձնվել:
Հիշեցնենք, որ արդեն կես տարի շարունակվում է պայքարը պետական բանակի եւ Բաշար Ասադի հակառակորդների միջեւ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տվյալների համաձայն՝ Սիրիայում զոհվել է 3000 մարդ: