|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան պարբերաբար տեղեկատվություն է տարածում Հայկական ատոմակայանի վտանգավորության մասին, սակայն դա ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ. Regnum գործակալությանը հայտնել են Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում:
Նշվել է, որ ՀԱԷԿ-ը Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հսկողության տակ է, եւ մինչ օրս ոչ մի միջազգային կազմակերպություն հարց չի բարձրացրել, թե այն սպառնալիք է տարածաշրջանի համար:
Վանի ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիան տեղեկություններ տարածեց, թե ՀԱԷԿ-ից արտահոսք է եղել, սակայն հետագայում պարզվեց, որ դրանք կեղծ լուրեր են: Այնուհետեւ Թուրքիան դիմեց Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպությանը, որտեղից պատսախանեցին, որ ՀԱԷԿ-ի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են գտել կազմակերպության պաշտոնական կայքէջում:
Սակայն այսօր դարձյալ Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ դիմելու են Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպությանը` ՀԱԷԿ-ը փակելու պահանջով: