|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հաջորդ շաբաթ 2005 YU55 աստերոիդը Լուսնից էլ մոտ տարածությունից` 300 հազար կմ հեռավորությունից կանցնի Երկրի կողքով:
Inosmi.ru լրատվական կայքը հաղորդում է, որ 400 մետր լայնությամբ աստերոիդը վերջին 30 տարիների ընթացքում մեր մոլորակի կողքից ամենամոտ անցնող երկնաքարն է:
«Սա անվտանգ աստերոիդ է, որը մեզ հնարավորություն է տալու ուսումնասիրել այն»,- կարծիք է հայտնել Ազգային գիտական հիմնադրամի աստղագետ Թոմաս Ստատլերը եւ հավելել, որ ՆԱՍԱ-ն եւ հիմնադրամը նախատեսում են ուրբաթ օրվանից հետազոտություննեի իրականացնել` աստերոիդի հետ կապված:
Հիշեցնենք, որ հուլիսին ՆԱՍԱ-ի տիեզերական Dawn սարքը դուրս էր եկել 500 կմ լայնությամբ Վեստա աստերոիդի ուղեծիր: Ըստ գիտնականների` 2005 YU55 չափերին մոտ հաջորդ աստերոիդը Երկիր մոլորակի մոտով կանցնի 2028 թվականից ոչ շուտ: