|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լոս Անջելեսի դատարանն ուշագրավ որոշում է կայացրել. շներին թույլատրվում է հաչել միայն 10 րոպե. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ըստ որոշման` այսուհետ շները կարող են անվճար հաչել 10 րոպեից ոչ ավելի, յուրաքանչյուր լրացուցիչ րոպեն վճարովի է, եւ, կախված հաչելու տեւողությունից, շները կարող են տերերին մինչեւ 1000 դոլարի վնաս հասցնել:
Հաչելու տեւողությունը չափելու են վերահսկողական ծառայության աշխատակիցները:
Ամեն ինչ սկսվել է Հերի Լեոնարդի ներկայացրած բողոքից, որին նյարդայնացրել էր հարեւանի շան հաչոցը: