|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեր ունեցած տեղեկություններով` ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնում մեկ ուրիշին նշանակելու մասին հարցը չի քննարկվել: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ դա կքննարկվի գործադիր մարմնի հաջորդ նիստի ժամանակ:
Նշենք, որ այս պահի դրությամբ մամուլում շրջանառվող` հավանական թեկնածուների անունները զուտ ենթադրություններ են: Իսկ շրջանառվում է հիմնականում երեք անուն` ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյան: