|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` ժամը 21:00-ին, տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ, որին մասնակցելու է Սերժ Սարգսյանը. «Երկիր»-ի հետ զրույցում հաստատեց հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը եւ չբացառեց, որ կարող է քննարկվել նոր քաղաքապետի թեկնածության հարցը:
«Որպես ժողովրդավարական կառույց` ցանկացած հարց կարող է նիստում բարձրացվել եւ քննարկման առարկա դառնալ»,- նշեց նա:
Անդրադառնալով փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի շանսերին` Հովհաննես Սահակյանը դրանք բարձր եւ դրական գնահատեց:
Մամուլում Տարոն Մարգարյանի անունը շրջանառվում է որպես քաղաքապետի ամենահավանական թեկնածու: