|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքներն ավարտին են մոտեցել:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ փրկարարների կարծիքով՝ փլատակների տակ կենդանի մարդ գտնելու հավանականություն այլեւս չկա:
Ծանր տեխնիկան Վանում եւ Էրջիշում սկսել է մաքրել փլատակներն ու քանդել այն շինությունները, որոնք այլեւս հնարավոր չէ վերականգնել:
Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրաշարժի հետեւանքով զոհվել է 596 մարդ, կան մի քանի տասնյակ անհայտ կորածներ: Հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան, որոնք ժամանակավոր բնակվում են վրաններում:
Այս պահին եւս բազմաթիվ երկրներ շարունակում են ցուցաբերել հումանիտար օգնություն, եւ չնայած Իսրայելի հետ լարված հարաբերություններին` Իսրայելը դեռ շարունակում է օգնություն ցուցաբերել տուժյալ Թուրքիային: