|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
АвтоВАЗ ընկերության ավտոմեքենաների արտահանման բաժնի ղեկավար Սերգեյ Գյուրջյանն իր բլոգում գրել է, թե իրեն թույլ չեն տվել օգտվել «Դոմոդեդովո» օդանավակայանից կատարվող` Azerbaijan Airlines-ի չվերթից, քանի որ հայկական ազգանուն ունի. հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ղեկավարությունից հրաման ունենք` հայկական ազգանունով ուղեւորներին չգրանցել»,- Գյուրջյանը մեջբերում է ավիաընկերության աշխատակցուհի Սվետլանա Ռադիոնովայի խոսքերը:
Նա գրում է նաեւ, որ ավիաընկերությունը կտրուկ հրաժարվել է այդ կապակցությամբ իրեն որեւէ պաշտոնական փաստաթուղթ տալ: