|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թերթը գրում է, որ մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի գործով մեղադրվող դատախազները դատարանին միջնորդել են նրա նկատմամբ` որպես պատիժ, սահմանել 15 տարի ազատազրկում:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ ավարտել է Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դռնփակ դատաքաննությունը, և դատախազները հանդես են եկել մեղադրական ճառով: 69-ամյա գործարարը մեղադրվում է Ախթալայի ութ անչափահաս երեխաների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի («Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները») 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով:
Մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը մեղադրական ճառը լսել է լուռ: Նա պատժի չափը լսելուց հետո չի արձագանքել դրան:
Նոյեմբերի 7-ին Տեր-Պողոսյանը և նրա փաստաբանները պետք է հանդես գան պաշտպանական ճառերով: