|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն միջնորդների միջոցով կապվել է Մուամար Կադաֆիի որդի Սեիֆ ալ Իսլամի հետ եւ նրա ինքնակամ հանձնվելու վերաբերյալ բանակցություններ վարել. հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը:
Օկամպոն հայտնել է, որ չգիտի, թե ներկա պահին որտեղ է գտնվում Կադաֆիի որդին, սակայն մինչ այդ միջազգային լրատվամիջոցները տեղեկացրել էին, թե Սեիֆ ալ Իսլամը հնարավոր է Նիգերից ուղեւորվել է Մալի:
Իսկ ավելի վաղ Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը (ԱԱԽ) հայտնել էր, որ նա մտադիր է ինքնակամ հանձնվել Հաագայի միջազգային քրեական դատարանին եւ դրա համար հնարավորություն է փնտրում: