|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արքայական ակումբի և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ իր թիմն այժմ արդյունավետ խաղ է ցուցադրում, և վատ չէր լինի, եթե հենց հիմա հանդիպեին կատալոնացիների հետ:
«Մոուրինիոն շատ պահանջկոտ է մեր նկատմամբ, և մենք փորձում ենք կատարել նրա ցուցումները: Մարզիչը մեզանից պահանջում է ճնշում գործադրել մրցակցի վրա նրա կիսադաշտում, և արդյունքն ակնհայտ է: Սակայն մենք պետք է խոնարհ լինենք և չհպարտանանք: Վատ չէր լինի, եթե հենց հիմա հանդիպեինք «Բարսելոնայի» հետ»,- եզրափակել է Սերխիո Ռամոսը: