|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եկեղեցին մինչ այս էլ գույքահարկ չի վճարել, հիմա պարզապես դա օրենսդրական դաշտ է բերվում. խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով գույքահարկիցազատվող օբյեկտների ցանկին` Գալուստ Սահակյանը նշեց, որ մինչև երկրորդ ընթերցում այդ հարցեր պետք է լուծվեն: «Մի բան է, որ եկեղեցուն կարողանանք օժանդակել, մեկ այլ բան, որ պարտադիր կերպով եկեղեցու սաունայի հարկերը պետք է զիջենք»,- ասաց հանրապետական պատգմավորը` հավելելով, որ այդ ցանկի մեծ մասը «հոգեւոր արժեքների տրամադրություն չի ստեղծում»:
Այնուհանդերձ, առկա խնդիրների պետք է լուծվեն օրենսդրական դաշտում:
«Բայց այն, որ եկեղեցին պետք է հզորացնել, դա ես ոչ թե մեծ կրոնապաշտ եմ խոսում, այլ թեկուզ այն առումով, որ աղանդները մեր երկրի համար ավելի վտանգավոր են, քան Ադրբեջանի հորջորջած պատերազմները»,- ասաց Գալուստ Սահակյանը: