|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս առանձնապես ուշադրություն չդարձնել ՀՀԿ գործկոմի նիստերին. դրանք սովորական նիստեր են եւ քաղաքական բնույթ չեն կրում, օրինակ` այսօր էլ է նիստ նախատեսվում:
«Հանրապետականի գործկոմի նիստերն իրենց գրաֆիկներն ունեն: Բայց սա ՄԱԿ-ի ասամբլեան չէ, ուշադրություն մի' դարձեք, մենք նախընտրական ոչինչ չենք քննարկում, այլ ներկուսակցական հարցեր»,- հայտարարեց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաեւ վարչապետի` «ով մեզ հետ չէ, կկանգնի կոտրած տաշտակի առջեւ» հայտարարությանը` նշելով, որ դա վարչապետի անձնական տեսակետն է, այլ ոչ թե կուսակցության կարծիքը: «Դա կուսակցության հայտարարություն չէ, քանի որ միայն նախագահն ու փոխնախագահներն են իրավասու հայտարարություններ անել: Այս պահին պատշաճ չէ, որ ես մեկնաբանեմ վարչապետի խոսքերը: Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե վարչապետը ցանկացել է ասել այն, ինչ քննարկվում է այս երկու օրերին»,- ասաց Գ. Սահակյանը: