|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ վարչապետի` նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրած միտքը, թե «ով մեզ հետ չէ, կկանգնի կոտրած տաշտակի առաջ», ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը ո'չ զգուշացում է համարում, ո'չ էլ սպառնալիք:
Ըստ նրա` դա փոխաբերական իմաստով ասված խոսք է, քանի որ մենք ունենք 74 կուսակցություն եւ սահմանափակ մանդատով ԱԺ, եւ, հաշվի առնելով մի շարք գործոններ` այդ 74-ից շատ քչերը կարող են քաղաքական պայքարում հաջողություններ ունենալ:
«Սա կարելի է դիտել որպես ուղերձ, որպես խորհուրդ, որպես հորդոր եւ ճանապարհ` համագործակցության: Իսկ նրանք, ովքեր կգնան հակասությունների կամ հակադրությունների ճանապարհով, այո, իհարկե, փոխաբերական իմաստով, կարող են հայտնվել նաեւ Պուշկինի հեքիաթի կարգավիճակում»,- պարզաբանեց նա: