|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովը օրենքի նախագիծ է ընդունել, համաձայն որի` արգելվում է նարգիլե ծխելը հասարակական վայրերում` սրճարաններում եւ ռեստորաններում: Նախագիծն ուղարկվել է ՌԴ Պետդումա. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Պետերբուրգի պատգամավորներն առաջարկում են տուգանել նարգիլե ծխողներին 500-1500 ռուբլով, իսկ ժամանցային վայրերի ղեկավարությանը, որոնք նարգիլը ծխելը կթույլատրեն, 20-30 հազար ռուբլով:
Օրենսդիր ժողովի խոսնակ Վադիմ Տյուլպանովը բացատրել է, թե նարգիլեի ծուխը հարյուր անգամ ավելի վտանգավոր է, քան սովորական ծխախոտինը. «Նույնիսկ այն երկրներում, օրինակ` Թուրքիայում, Եգիպտոսում, որտեղ տարածված է նարգիլեն, պայքարում են այդ չարիքի դեմ»: