|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ըստ իսրայելական IzRus գործակալության` Իսրայել է մեկնելու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` ռազմական ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:
«Չնայած Երուսաղեմի եւ Բաքվի, ինչպես նաեւ Երեւանի եւ Թեհրանի միջեւ սերտ կապերին, Իսրայել կժամանի Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը` ռազմական հարցերում համագործակցության հնարավորությունը քննարկելու համար: Անկարայի տարածաշրջանային քաղաքականությունը բարենպաստ ֆոն է դրա համար»,- գրել է գործակալությունը:
Հաղորդվում է, որ այցը նախատեսվում է հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին: Պաշտոնյայի լիազորությունների մեջ է մտնում նաեւ քննարկել քաղաքական եւ ռազմական բնույթի մի շարք հարցեր: