|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ կեսօրին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակից մեկնարկեց բնապահպանական երթ դեպի Հրազդանի երկաթի հանքավայր:
«Ազգին» երթի կազմակերպիչները հայտնեցին, որ այս ակցիայի նպատակն է ծանոթանալ երկաթահանքում տեղի ունեցող ներկայիս գործընթացներին եւ հանքը շահագործել նախապատրաստողներին փոխանցել Հրազդանի ազգաբնակչության մտահոգությունները:
Ներկայումս Հրազդանի երկաթահանքում չինական Fortune Oil ընկերության կողմից իրականացվում են երկրաբանահետազոտական աշխատանքներ: «Հանքի շահագործումը կվատթարացնի Հրազդանի էկոլոգիական վիճակը, ինչպես նաեւ կաղտոտվեն հանքավայրից 600-700 մետր հեռավորության վրա գտնվող խմելու ջրի աղբյուրները: Հենց այդ աղբյուրներն են ապահովում ոչ միայն Հրազդանի, այլեւ Երեւանի խմելու ջուրը»,- նշում էին ակցիայի մասնակիցները: