|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ԱԺ-ում ավանդական հայտարարությունների ժամանակ անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին` հայտարարելով, որ ներքաղաքական կյանքի կայունությամբ է պայմանավորված երկրի միջազգային հեղինակությունը։
Նրա խոսքերով` յուրաքանչյուր ընտրությունից առաջ երկրի ներսում մեկնարկում են գործընթացներ, որոնք ոչ միշտ են հասկանալի լինում քաղաքացիներին և տարակուսանքի տեղիք են տալիս՝ ձևավորելով հոգեբանական կարծրատիպ, բնակչությանը մղելով սպասողական վիճակի, ինչը խոչընդոտում է տնտեսական և քաղաքացիական վերելքին։
«Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու համար պիտի հասկանալի և թափանցիկ լինեն երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացները»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը` շեշտելով, որ ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի վարած քաղաքականությունը թափանցիկ և ընկալելի է բոլորի համար։