|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆլորենցիայի մոտակայքում գտնվող էտրուսկյան բնակավայրի պեղումների ժամանակ Տեխասի համալսարանի մարդաբանության ֆակուլտետի ուսանող Ուիլյամ Նաթը հայտնաբերել է 2600 տարեկան կերամիկական անոթ` հազվագյուտ պատկերով. կինը ծննդաբերում է. տեղեկացնում է Discovery News-ը:
«Այս գտածոն աննախադեպ է, քանի որ հին ժամանակներում ծննդաբերություն շատ հազվադեպ էին պատկերում: Հավանաբար անոթը զարդարողի կամ տիրոջ համար այս պատկերը հատուկ իմաստ է ունեցել»,- ենթադրում է հնագետը:
Նաթը տարեկան 30 հազար դոլար գիտական կրթաթոշակ է շահել, որը տրվում է ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի կողմից բրոնզե դարիի վերջի միջերկրածովյան քաղաքակրթություններն ուսումնասիրելու համար: Չնայած կույր լինելուն` նա ակտիվ մասնակցություն է ունենում հնագիտական պեղումներին: