|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հանրապետական կուսակցության բոլոր այն հատվածները, որոնք նույնպես կգիտակցեն ռեժիմի վտանգը եւ դուրս կգան դրա դեմ, կդառնան ժողովրդի դաշնակիցը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Երկիր»-ի այն դիտարկմանը, թե ստացվում է, որ ՀԱԿ-ն այսուհետ ոչ թե ավազակապետության եւ ավազակապետների դեմ է պայքարում, այլ ավազակապետի` ի դեմս Սերժ Սարգսյանի, եւ, ռեժիմ ասելով, նկատի ունի հենց Սերժ Սարգսյանին, Զուրաբյանը չհամաձայնեց, իսկ մեզ չհամոզեց նրա, այսպես ասած, հիմնավորումը.
«Մենք անձերից չենք խոսում, մենք խոսում ենք ավազակապետական ռեժիմի մասին: Իսկ ինչ վերաբերում է օլիգարխներին, ապա մենք նրանց առաջարկում ենք, որ Հայաստանում լեգիտիմ իշխանության ժամանակ կհայտնվեն օրինական դաշտում»: