|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամը, ինչպես հոկտեմբերի 22-ին զարմանքով նշել է Նյու Յորքի turkishny.com կայքէջը, հրատարակել է մի գիրք, որտեղ Հայոց ցեղասպանությունը համեմատվում է Հոլոքոստի եւ Կամբոջայի ցեղասպանությունների հետ:
Այս գիրքը, կայքէջի վկայությամբ, գրի է առել Մասաչուսեթս համալսարանի պրոֆ. Էրվին Սթուբը: Գրքում հեղինակը 1915-ի իրադարձությունները բնութագրել է որպես «պատմության առաջին արդի ցեղասպանությունը», նշել է, որ թուրքերը բացարձակ չեն ընդունում իրողությունը` համարելով դա ինքնապաշտպանություն եւ ներքին թշնամուն երկրից վտարելու դրսեւորում, ապա եւ ավելացրել է. «Այս փաստերն անգամ բավարար են իրադարձություններն իբրեւ ցեղասպանություն որակելու համար: Հայերի ցեղասպանության եւ Հոլոքոստի միջեւ կան տարբերություններ»:
Ի դեպ, հիմնադրամը հրեական է, որն էլ հարկ է համարում ընդգծել թուրքական կայքէջը: