|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան, գրանցվեց 81 պատգամավոր:
Օրակարգի հաստատման ընթացքում «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «ավանդական» հարց բարձրացրեց` հայ-թուրքական արձանագրություններն օրակարգից հանելու մասին:
Նա նշեց, որ մոտենում է Ապրիլի 24-ը, եւ Թուրքիան անգամ սառեցված արձանագրություններից քաղում է իր օգուտները: «Այս արձանագրությունները շարունակում են հարված հասցնել մեր արտաքին քաղաքականությանն ու ազգային անվտանգությանը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ի պատասխան կրկնեց նախորդ քառօրյայի ընթացքում ասածը. «Խնդիրը գտնվում նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների շրջանակում, եւ համոզված եմ, որ նա ժամանակի ընթացքում այդ խնդրին լուծում կտա: Դա մեր լիազորությունների մեջ չի մտնում»: