|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը բելգիական Կորտրեյկ քաղաքում մարմնավաճառների ծառայություններից է օգտվել:
Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ Սթրոս-Կանը նրանց ընդունել է շքեղ հյուրանոցներում: Անուհետեւ հղում են անում ականատեսներին, ովքեր պնդում են, թե ԱՄՀ նախկին ղեկավարին հայտնի մարմնավաճառներից մեկի հետ բազմիցս տեսել են Կորտրեյկի ռեստորաններից մեկում:
Սթրոս-Կանը ԱՄՀ-ում իր պաշտոնից զրկվեց սեքս-սկանդալի հետեւանքով: Նա կալանավորվեց եւ մեղադրվում էր հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու մեջ: Սակայն հետագայում արդարացվեց դատարանի կողմից: