|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2011 թվականին կայացած մրցաշարերում դոպինգ օգտագործած մարզիկների ցուցակը, ովքեր որակազրկվել են նույն ֆեդերացիայի կողմից:
Որակազրկվել են նաև հայաստանցի 2 մարզիկներ՝ Էլեն Գրիգորյանը, ով այս տարի դարձավ Եվրոպայի չեմպիոն, և Գևորիկ Պողոսյանը, ով Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր: Բոլոր որակազրկված ծանրորդները մինչև 2015-ը չեն կարող մասնակցել ծանրամարտի առաջնությունների:
Այս ստուգումը նաև չի շրջանցել աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն չինացի Լի Հուին, նա ևս որակազրկվել է: