|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում գոհունակությամբ հայտարարեց, որ այս տարվա 9 ամիսների կտրվածքով` Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5 տոկոս, եւ հավելեց, որ դա բավականին դրական փոփոխություն է:
Նա ընդգծեց, որ աճ է գրանցվել արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտում, սակայն դեռեւս խնդիրներ կան` շինարարության ոլորտի հետ կապված, որտեղ անկում է արձանագրվել:
Սակայն այդ հանգամանքը վարչապետին չի հուսահատեցնում: Նա ընդգծեց, որ, չնայած դրան, ընդհանուր առմամբ, ունենք 5 տոկոսանոց աճ: