|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը սկսել է գրառումներ անել նաեւ Facebook-ում: Այս մասին նախագահը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Որոշել եմ գրել նաեւ Facebook-ում: Կարդացեք»:
Gazeta.ru-ն գրում է, որ Facebook-ում Մեդվեդեւի էջը գոյություն ունի արդեն կես տարուց ավելի. դրանով հիմնականում տարածվում էին նրա վիդեբլոգի եւ kremlin.ru կայքի նյութերը:
Մեդվեդեւն ունի Twitter-ի երկու միկրոբլոգ, դրանցից մեկն անձամբ նախագահն է վարում (MedvedevRussia), մյուսը` պաշտոնական է (KremlinRussia):