|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսուհետև «Արտերիա» մշակութային քննադատական կայքը հնարավորություն կտա խոսակցությունների ու քննարկումների միջոցով վերհանել արվեստի ու մշակույթի տարբեր ոլորտների հիմնախնդիրները:
«Կայքի ստեղծման մտահղացումն առաջացել է անցած տարի «Դարձ առ գիրք», փառատոնի շրջանակներում անցկացվող սեմինարներից մեկի ժամանակ»,- ասաց «Հայ գիրք» կենտրոնի նախագահ և կայքի խմբագիր Մկրտիչ Մաթևոսյանը:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նույնպես նշեց, որ կարևորում մշակութային կայքի ստեղծումը, քանի որ մինչ այս չունեինք այնպիսի մի պարբերական, որում կքննադատվեր մշակութային անցուդարձը:
Էջի պատասխանատուներից Լևոն Գյուլխասյանը տեղեկացրեց. որ, կայքը բաղկացած է տարբեր բաժիններից` գրախոսություն, ճարտարապետություն, երաժշտություն, փիլիսոփայություն, ինչպես նաև երգիծական. «Սա այն ժանրն է, որը հնարավորություն է տալիս ծաղրանկարների միջոցով առաջացած խնդիրներին լուծում տալ»: