|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի /ԵՀՄՖ/ և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը Եվրոպայի հայ ֆուտբոլասերների անունից դիմել է Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների /ՈՒԵՖԱ/ նախագահ Միշել Պլատինիին` խնդրելով վերլուծել Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավարների կողմից թույլ տրված սխալները և անպայման նշանակել վերախաղարկում:
Միաժամանակ, ԵՀՄՖ-ը հայտարարում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ԶԼՄ-ներին արված հայտարարության մեջ կա մի փոքրիկ սխալ. ՈՒԵՖԱ-ի խաղերին մրցավարական բրիգադի նշանակումը կատարվում է հենց ՈՒԵՖԱ-ի և ոչ թե ՖԻՖԱ-ի կողմից: ՖԻՖԱ-ն ընդամենը լիցենզավորում է մրցավարներին: Սակայն տարբեր խաղերին մրցավարների նշանակումը կատարվում է ֆուտբոլի տարածաշրջանային ֆեդերացիաների կողմից: