|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայում ոստիկանի սպանության կասկածանքով ձերբակալվել է ուշու-սանդայի աշխարհի կրկնակի չեմպիոն: Ըստ gazeta.ru-ի` առանց ձերբակալվածի անունը նշելու այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն` ձերբակալվածը Ադրբեջանի 40-ամյա քաղաքացի է: Այս տարվա օգոստոսին Սամարայում վիճաբանության ժամանակ դանակահարել է ոստիկանի, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: Նշվում է, որ նա հայտնի է մարզական շրջանակներում, եղել է ուշու-սանդայի Ադրբեջանի հավաքականի նախկին մարզիչը:
Ադրբեջանցին արդեն խոստովանել է իր մեղքը: