|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանում մեկնարկել է Հոլանդական ֆիլմերի շաբաթը, որի շրջանակներում «Նարեկացի» արվեստի միությունում, ինչպես նաև ԵՊԼՀ-ում անցկացվում են կինոդիտումներ:
«Շաբաթվա ընթացքում ցուցադրվելու է 8 ֆիլմ, որոնց միջոցով հոլանդերեն լեզուն ուսումնասիրողները հնարավորություն են ունենում ծանոթանալու նրանց մշակույթին»,- ասաց հոլանդական ֆիլմերի ցուցադրման կազմակերպիչ, ԵՊԼՀ հոլանդերենի դասախոս Վաչագան Ղռաթյանը` հավելելով, որ ֆիլմերը ցուցադրվում են հայկական ենթագրերով:
Նա նշեց նաև, որ ենթագրերը կատարել են ԵՊՀԼ ուսանողները: Իսկ «Նարեկացի» արվեստի միության ներկայացուցիչ Րաֆֆի Մովսիսյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ ցուցադրվելու են մրցանակի արժանացած ֆիլմեր: