|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Երկիր»-ի օգոստոսի 23-ի համարում անդրադարձել էինք «Գավառտրանս» ընկերության մեքենայություններին` առ այն, որ ընկերությանը պատկանող «Երեւան-Գավառ-Երեւան» երթուղու մեկ տոմսի արժեքը բարձրացել է 300 դրամով` 700 դրամից հասնելով 1000 դրամի: Ընդ որում՝ ընկերությունը ուղեւորափոխադրման մրցույթը շահել էր 500 դրամով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրությունից դուրս չմնաց մեր հրապարակումը: Երեկ ՏՄՊՊՀ-ն հրապարակեց «Գավառտրանս»-ի դեմ վարույթի արդյունքները, ըստ որի` «Գավառտրանսն» ունի գերիշխող դիրք, քանի որ Գավառը եւ հարակից գյուղերը սպասարկող միակ երթուղին է: Իր վարքագծով նա խոչընդոտել է առավել բարեխիղճ ընկերությունների մուտքը շուկա, քանի որ մրցութային փաթեթում առաջարկել է անհամեմատ ցածր գին, ինչն էլ մրցույթը շահելու հիմնական պատճառներից մեկն է հանդիսացել»:
Փաստորեն, «Գավառտրանսը» չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները եւ սպառողներին առաջարկել է ծառայությունների մատուցման այլ պայմաններ՝ ոտնահարելով նրանց իրավունքները, ինչի համար տուգանվում է 10 մլն դրամով եւ պարտավորվում է 5-օրյա ժամկետում խախտումը վերացնել: