|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել Սուրեն Գրիգորյանին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ Ստեփանակերտի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:
Ըստ հրամանագրի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, իրավաբանական վարչության պետ Սրբուհի Արզումանյանին. հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։