|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քոչարյանը ՀԱԿ-ի համար մարված քարտ է. նրան հիշում ենք այն ժամանակ, երբ ինքն է իր մասին հիշեցնում. այսօր ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀԱԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը:
Ի պատասխան` Ռաֆիկ Պետրոսյանը հավելեց, որ չէր ասի, թե Քոչարյանը մարված քարտ է:
«Նա դեռ տարիքով երիտասարդ, դեռեւս գործուն մարդ է եւ իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունն ու մասնակցել երկրի քաղաքական կյանքին: Բայց Ռոբերտ Քոչարյանը մեր կուսակցության անդամը չէ, եւ Հանրապետական կուսակցությունից ոչ ոք նրան պադերժկա չի անի, որովհետեւ մենք ունենք մեր թեկնածուն` Սերժ Սարգսյանին, որին մինչեւ վերջին րոպեն պետք է պաշտպանենք»,- վստահեցրեց հանրապետական գործիչը: