|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիացի պապարացիները անհամբերությամբ սպասում են երկրի նախագահի ընտանիքի համալրմանը, որը կարող է տեղի ունենալ ամեն պահի: Նրանք շուրջօրյա հերթապահություն են սահմանել Փարիզի այն հիվանդանոցի մոտ, որտեղ, ըստ հավաստի տեղեկությունների, ծննդաբերելու է Կարլա Բրունի-Սարկոզին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ելիսեյան պալատն ավելի վաղ հասկացրել էր, որ չի թեթեւացնելու լրագրողների կյանքը` Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին պաշտոնական տեղեկատվությամբ: Ի դեպ, Կարլա Բրունին նույնպես հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ամեն ինչ անելու է երեխային ԶԼՄ-ների ուշադրությունից զերծ պահելու համար: Նույնիսկ հայտնի չէ` տղա՞ է ծնվելու, թե՞ աղջիկ: