|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինան հույս ունի 10-15 օրում համաձայնության գալ Ռուսաստանի հետ գազափոխադրմանը վերաբերող հարցերում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը գրեթե այն նույն պահին, երբ դատարանը կարդացել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին 7 տարվա ազատազրկման ենթարկելու մասին դատավճիռը:
Նա մեղավոր է ճանաչվել այն բանում, որ չարաշահել է պաշտոնեական դիրքը եւ «Գազպրոմի» հետ պայմանագիր կնքելիս պետությանը հասցրել է առանձնակի խոշոր չափի վնաս:
Ուկրաինայում Տիմոշենկոյի կողմից ստորագրված գազի պայմանագիրը խրթին է համարվում: Կիեւը պահանջում է վերանայել այն, սակայն Մոսկվան երկար ժամանակ հրաժարվում է անել դա: Միայն վերջերս հայտարարվեց, թե ռուսական կողմը որոշ զիջումների է գնացել: Ներկայումս այս հարցի շուրջ սկսված բանակցություններն ընթացքի մեջ են: