|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլչին Հուսեյնլին հայտարարել է, որ Հայկական բանակի զինծառայողների թիվը ներկայացվածից երկու անգամ ավելի է եւ 34 տոկոսով գերազանցում է ադրբեջանականը։
Ըստ Հուսեյնլիի հաշվարկների` Ադրբեջանն ունի 70 հազարանոց բանակ. «Մինչդեռ Հայաստանի բանակի թվաքանակը կազմում է 48 հազար 884։ Բացի այդ` Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ունի 45 հազարանոց բանակ։ Այդպիսով` Հայկական բանակի ընդհանուր թվաքանակը 93 հազար 884 է, ինչը 34 տոկոսով գերազանցում է ադրբեջանականը»։