|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բուսական մնացորդների եւ չոր բուսականությամբ տարածքների, ծղոտների, գյուղատնտեսական մնացորդների այրումը այսուհետ արգելվում է օրենքով: Դա ամրագրված է հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքում:
Օրենքում կատարված լրացումների շնորհիվ կնվազի բուսածածկույթի այրումից առաջացող թունավոր նյութերի արտանետումը մթնոլորտ, ինչպես նաեւ կփոքրանա մեծամասշտաբ հրդեհների բռնկման ռիսկը. տեղեկացնում է «Էկոլուր»-ը: