|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Երեւանում ապամոնտաժող կրպակների խնդրին: Պատգամավորը նկատեց, որ թեեւ վարչապետը հայտարարել էր, թե ոչ մի գործող կրպակ չի ապամոնտաժվելու, սակայն իրականությունը այլ է:
Հարցին ի պատասխան` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ վարչապետը նման ցուցում տված լինել չէր կարող, քանի որ Երեւանի քաղաքապետը կառավարությանը ենթակա մարմին չէ: «Եթե չեմ սխալվում, դա առաջարկություն է եղել, և նշվել է, որ անհատապես պետք է բոլորի հետ աշխատել, բոլոր խնդիրները քննարկել մեկ առ մեկ»,- հիշեցրեց Արմեն Գեւորգյանը։
Նա հայտարարեց, թե Երեւանի քաղաքապետարանն ամեն ինչ իրականացնում է սեփական լիազորությունների շրջանակներում, իսկ բոլոր այն քաղաքացիներին, որոնք համաձայն չեն այդ որոշումների հետ, խորհուրդ տվեց դիմել դատարան: