|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Պրո Կրեդիտ բանկի հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ տնօրինության նոր անձնակազմի հետ միասին քննարկվեցին բանկի այս վերջին տարիների եւ հետագա զարգացումները:
Հայաստանի Պրո Կրեդիտ բանկըՊրո Կրեդիտխմբի անդամ է, որը գործում է շուրջ 21 երկրներում:
Հայստանում բանկն իր գործունեությունը սկսել է 2008թ-ից: Եւ ինչպես նշեց խորհրդի նախագահ Քրիսթոֆ Ֆրեյթագը, Հայաստանում կայունացել է բանկի գործունեությունը: Ներկայումս նրանք հմուտ կառավարման թիմ են ստեղծել, որն էլ շարունակելու է իրենց հետագա զարգացումը:
Ներկայումս գործում են բանկի 7 մասնաճյուղ Երեւանում, երեքն էլ Վանաձորում, Գյումրիում եւ Արտաշատում: Սակայն բանկի գործադիր տեղակալ Ավթանդիլ Գոգոլի հավաստիացմամբ, 2012թ-ին բանկն իր մասնաճյուղերի ընդհանուր թիվը կհասցնի 18-ի: