|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անհիմն են այն խոսքերը, թե Ռուսաստանի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի վերադարձը նախագահի պաշտոնին աղետ կլինի Վրաստանի համար. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն։
«Ես Պուտինին ճանաչում եմ համարյա նրա մանկությունից: Նա վրացիներին չի ատում»,- ասել է նախկին նախագահը:
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ ցանկության դեպքում Վրաստանի ղեկավարությունը կկարողանա ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ, նաեւ` երբ Պուտինը նախագահ դառնա։
«Ռուսաստանը մեր մեծ հարեւանն է։ Ռուսաստանի ինչի՞ն է պետք Վրաստանի օկուպացումը: Ռուսաստանն առանց այդ էլ ամուր արմատներ է գցել մեր տնտեսության մեջ. ռազմավարական նշանակության օբյեկտների մեծ մասը նրա ձեռքում է։ Նա ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, այնպես որ` նա Վրաստանն օկուպացնելու պատճառ չունի»,- հայտարարել է Շեւարդնաձեն։